Պուտինն ու Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցի մասին ասել է, թե ռուս-թուրքական պատվիրակությունների հանդիպումների պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկու կողմի զինվորականների պատվիրակությունները կհանդիպեն Թուրքիայում, իսկ դիվանագետների, պաշտպանության և հետախուզության ոլորտների ներկայացուցիչների պատվիրակությունը բանակցություններ կվարի Մոսկվայում:

Սիրիայի Իդլիբ նահանգում Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև մարտերը շարունակվում են: Մոսկվան ու Անկարան աջակցում են հակադիր կողմերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով