armenpress.am: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների սպասվող հանրաքվեն մեղքերը քավելու հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ժամանակին չեն հավատացել հեղափոխությանը, դրա անարյուն ընթացքին:Ինչպես Բաբաջանյանն ասաց ԱԺ ելույթների ժամանակ` ինքը ևս օգտվելու է այդ հնարավորությունից:
Նա նշեց` ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն չափազանց կարևոր հանգրվան է մեր պետության ու հասարակության համար: «Շատերը սահմանադրական հանրաքվեով որոշել են պայքարել անցյալի դեմ: Ես սակայն առաջարկում եմ առաջիկա հանրաքվեն դարձնել ապագային համար մղվող պայքարի կարևոր փուլ, կարևոր հանգրվան: «Այո»-ն թող դառնա մեր բոլորի թերացումներն ու ձախողումները նախկիններով պայմանավորելու վերջին կետն ու վերջին պատճառաբանությունը»,-ասաց պատգամավորն ու նշեց` առաջիկայում երկրում կարևոր միջոցառում է նախատեսված, և այդ միջոցառմանը մասնակցությամբ երկիրը թևակոխելու է պայքարի մի նոր հանգրվան, որը երաշխավորելու է այդ բոլոր պայքարների անարյուն ընթացքը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: