2020թ. փետրվարի 11-ի ժամը 17։00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 11.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը: Այս մասին հայտնում է ԱՀ ԿԸՀ-ն: