Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 9,5 միլիոն խորանարդ մետր ջուր

Արփա-Սեւան թունելային ջրատարով 2020 թվականի հունվարի 9-ից մինչեւ փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել շուրջ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորջրյա հոսքը:

2020 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերն այս պահին գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով