Այս պահին նման քննարկում չկա․ Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀ նախագահի հրամանագիրը ՍԴ-ում վիճարկելու մասին |news.am|

news.am: ԲՀԿ-ն առայժմ չի քննարկել, արդյո՞ք կվիճարկի ՍԴ-ում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը, թե ոչ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Չեմ կարող ասել՝ առաջիկայում կքննարկե՞նք, թե ոչ։ Կուսակցությունում նման խոսակցություն չի եղել, այս պահին նման քննարկում չկա, հետագայում կլինի, թե ոչ, չեմ կարող ասել»,- ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր, ըստ որի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարում են: ՍԴ 9 հոգանոց կազմից 7-ը ընտրվել են մինչեւ 2018-ի ապրիլ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով