ՔՊ վարչությունը քննարկել է հանրաքվեի հետ կապված հարցեր |armtimes.com|

armtimes.com: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել վարչության նիստը: Նիստին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մի շարք նախարարներ եւ պատգամավորներ:

Նիստից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել են հանրաքվեի հետ կապված հարցեր, մասնավորապես՝ նախընտրական շտաբ ձեւավորելու հարցը:

Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց, որ բացի հանրաքվեի հետ կապված հարցերից, քննարկվել են նաեւ կուսակցությանը առնչվող հարցեր, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով