2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:
Անցած տարի մարզի 56 համայնքներից ներկայացվել էր 84 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնցից իրականացվել է 58-ը՝ 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով:
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝
– Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում,
– Փողոցների էներգաարդյունավետ լուսավորության, կառուցապատում/վերակառուցում,
– Փողոցների գազաֆիկացում,
– Արևային վերականգնվող համակարգերի տեղադրում,
– Ոռոգման ցանցի կառուցում,
– Խմելու ջրագծերի կառուցում,
– Մանկապարտեզների հիմնանորոգում,
– Շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում,
– Հասարակական վայրերի (մշակույթի տուն, արվեստի դպրոց, հանդիսությունների սրահ, մարզադպրոց, մարզահրապարակ, հուշարձանների հարակից տարածք) կառուցում/բարեկարգում: