tert.am։ ԱՄՆ Սենատը քիչ առաջ արդարացրեց Դոնալդ Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, հայտնում է CNN-ը:
Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:
Թրամփին իշխանության չարաշահման մասով մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց 48 կոնգրեսական՝ 47 դեմոկրատ և 1 հանրապետական՝ Միթ Ռոմնի: Թրամփին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ էր 67 ձայն:
Երկրորդ մեղադրանքի շուրջ քվեարկությունն ավարտվեց 53:47 հարաբերակցությամբ: Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին այս կետով քվեարկեց հօգուտ Թրամփի արդարացման: