Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, 8-10-ին նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին՝ ձյան տեսքով։ Փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով