Թրամփը հաստատել է Աֆղանստանից ԱՄՆ զորքերը դուրս բերելու ցանկությունը |aysor.am|

aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Կոնգրեսին ամենամյա ուղերձ է հղել, որում հաստատել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու և «Ամերիկայի ամենաերկարատև պատերազմը դադարեցնելու» ցանկությունը:

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դադարեցնենք Ամերիկայի ամենաերկարատև պատերազմը և մեր զորքերը տուն վերադարձնենք», – ասել է ամերիկացի առաջնորդը:

«Աֆղանստանում մեր զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը մեզ թույլ են տվել հասնել անհավանական առաջընթացի, և խաղաղ բանակցությունները շարունակվում են: Ես չեմ պատրաստվում Աֆղանստանում հարյուր հազարավոր մարդկանց սպանել, նրանցից շատերն անմեղ են: Դրանից բացի, մեր պարտականությունների մեջ չի մտնում ուրիշ երկրներում իրավապահ մարմինների դեր կատարելը: Նրանք աշխարհում լավագույն զինվորականներն են, նրանք ցանկանում են կամ մարտնչել՝ հաղթելու համար, կա՛մ ընդհանրապես չպատերազմել», – ավելացրել է Թրամփը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով