2022 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420. այն աճել է 6,8 տոկոսով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2022 թ. դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44․949-ով կամ 6.8%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 20-նն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 26.7 մլն գործարք` 524.7 մլրդ դրամ արժեքով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  2.5 մլն գործարքով կամ 10.6%-ով, իսկ արժեքային` 133.7 մլրդ դրամով կամ 34.2%-ով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով