Էրդողանի այցի ընթացքում Թուրքիան և Ուկրաինան կնքել են 6 պայմանագիր |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցի շրջանակներում 2 երկրների միջև 6 պայմանագիր է ստորագրվել:

Թուրքիայի ու Ուկրաինայի նախագահների և 2 երկրների պատվիրակությունների միջև տեղի ունեցած հանդիպում-բանակցությունների արդյունքում կառավարությունների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝

1. Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ հուշագիր

2. Ռազմական ոլորտում ֆինասնական համագործակցության համաձայնագիր

3. Ֆինանսական օգնության իրականացման արձանագրություն

4. Վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման և փոխանակամն պայմանագիր

5. Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության ու Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր

6. Թուրքիայի նախագահականի արխիվային վարչության ու Ուկրաինայի պետական արխիվային ծառայության միջև համագործակցության արձանագրություն:

Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով փետրվարի 3-ին Կիև մեկնած Էրդողանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ղեկավարության հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով