Մի քանի օրվա ընթացքում պատրաստ կլինի «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ ամբողջական եզրակացությունը. նախարար |news.am|

news.am։ Մի քանի օրվա ընթացքում պատրաստ կլինի «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ ամբողջական եզրակացությունը: Հունիսի 5-ին մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եզրակցությունը կվերաբերի նաեւ իր գլխավորած գերատեսչության աշխատակիցներին, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

Գրիգորյանը նշեց, որ այն բանից հետո, երբ եզրակացությունը փոխանցվի Նախարարությանը, դրանից ելնելով, որոշում կկայացվի:

«Մայիսի 31-ին քննչական կոմիտեն ստացել է նախնական եզրակացությունը, սակայն մենք այն չենք ստացել», – ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով