ԼՀԿ-ն առաջարկում է ԱԺ լսումներ հրավիրել ցանկացած ժամանակ և ցանկացած առարկայի վերաբերյալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է հանել ԱԺ լսումներ կազմակերպելու որոշ սահմանափակումներ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:

Դրանով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն կարգավորումները, որոնք սահմանափակում են խմբակցությունների կողմից լսումներ հրավիրելու հնարավորությունը։

Այսինքն, այժմ խմբակցությունը կարող է խորհրդարանական լսումներ կազմակերպել՝
– միայն իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով,
– յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում 1 անգամ:

Մեր կողմից առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այս սահմանափակումները կհանվեն օրենքից, և խմբակցություն հնարավորություն կունենա լսումներ հրավիրել ցանկացած ժամանակ և ցանկացած առարկայի վերաբերյալ։

Հուսով ենք՝ այլ խմբակցությունները ևս հետաքրքրված են ներկայացված նախագծի ընդունմամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով