tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահը «Փա՛ռք Ուկրաինային» խոսքերով է ողջունել զինվորական պատվո պահակախմբին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Իր հերթին, պահակախումբը Թուրքիայի նախագահին պատասխանել է «Հերոսների՛ն փառք» բառերով:
Դրանից հետո Զելենսկին ու Էրդողանն ուղևորվել են արարողակարգային դահլիճ, որտեղ սկսվել են բանակցությունները: Բանակցություններից հետո նախագահները ծրագրում են ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր: