Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, որոնք հունվարի 25-ին վերսկսել են ռուսական արշավախմբի անդամների որոնողական աշխատանքները, ժամը 14:31-ին հանդիպել են արշավախմբի անդամներին:
Ներկա պահին փրկարարները վատառողջ քաղաքացուն թրթուրավոր ամենագնացով տեղափոխում են Մարտունի քաղաքի ԲԿ: Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը:
«Հունվարի 25-ին՝ ժամը 05:20-ին, որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը»,-հայտնում են նախարարությունից: