Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի վարչապետին Սահմանադրության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի Թագավորության վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենին Սահմանադրության օրվա կապակցությամբ, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այդ ուղղու¬թյամբ։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք արձանագրել նոր ձեռքբերումներ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Արժևորում եմ Դանիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Լիահույս եմ, որ այն նոր շունչ ու որակ կհաղորդի մեր հարաբերություններին եվրոպական երկրների հետ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն և հետագա առաջընթաց», – ասված է շնորհավորական ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով