tert.am: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, փրկարարական ուժերն այլևս գրեթե հույս չունեն ողջ մարդկանց հայտնաբերելու, մինչդեռ զոհվածների թիվը հասել է 38-ի: Փլատակների տակից հաջողվել է 45 մարդու ողջ դուրս բերել:
Նախարարի խոսքով՝ 36 ժամ է անցել երկրաշարժի պահից, սակայն իրենք դեռ աշխատում են՝ հուսալով գտնել օգնության կարիք ունեցող մարդկանց: