tert.am։ Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող հայկական Սանասարյան տուն (Sanasaryan Han) անշարժ գույքի համար 35 տարով վարձակալության մրցույթ էր կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է bianet.org կայքը:
Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել ժամանակին հայ համայնքին պատկանող, հետագայում բռնագրավված շինության վերաբերյալ: Ներկայումս շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի սահմանադրական դատարանում:
Պատրիարքարանը հայտարարության մեջ նշել է, որ դատական գործընթացի ավարտից առաջ Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից հայտարարված մրցույթը հակաօրինական է:
Ընդգծվել է, որ մրցույթն ու դրան հաջորդող փուլերը ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ հայ համայնքի իրավունքները վերականգնելու պահանջի վրա:
Այժմ որոշում է կայացվել, որ հայկական այս շինությունը շահագործվելու է որպես 5-աստղանի հյուրանոց: Շենքի վերակառուցման համար տեղի ունեցած մրցույթում հաղթած կազմակերպությունն իրավունք է ստացել շենքը շահագործել որպես հյուրանոց 35 տարի ժամկետով:
«Սանասարյան հան» շինությունը կառուցվել է 1881 թվականին ստամբուլում`էրզրումահայ բարերար և վաճառական Մկրտիչ Սանասարյանի կողմից: Շենքի ստեղծման նպատակն է եղել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտներ ապահովելը:
Շարունակությունը՝ tert.am-ում