198 պաղեստինցի է զոհվել ավիահարվածների հետևանքով

Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ 198 պաղեստինցի է զոհվել ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Իսրայելական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ երկրում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով։

Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։

Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։

Գլխավոր լուսանկարում՝ Գազան այսօր /աղբյուրը՝ Mohammed Abed/AFP/

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով