Հայաստանը Ռուսաստանից 26 անուն փրկարարական տեխնիկա կստանա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում փրկարարական տեխնիկական հագեցվածությունը բավականին բարձր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

ԱԻ նախարարը նշեց, որ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին 22 հրշեջ փրկարարական մեքենաների հանձնումը բավականին բարձրացրեց մարզերի տեխնիկական հագեցվածությունը, բայց դա չի նշանակում, որ մարզերը տեխնիկապես լիարժեք հագեցած են:

«Սպասում ենք 26 անուն ռուսական տեխնիկայի: Եթե դա էլ բերվի, վիճակներս բավականին կփոխվի»,- ընդգծեց Ցոլակյանը:

ԱԻ նախարարի խոսքով` հաջորդ ծրագրերը մյուս մարզերի հետ կապված կլինեն:

Ըստ Ցոլակյանի` փրկարարական ծառայությունը ներկայումս երկար՝ 50-մետրանոց ավտոսանդուղքների կարիք ունի:

«Մեզ պետք է 50-ից ավել մետրանոց ավտոսանդուղքներ, որովհետև բարձրահարկ շենքեր ունենք… Կառավարությունում նախապատրաստում ենք մրցույթ և դրա արդյունքներով ձեռք կբերենք երկար ավտոսանդուղքներ: Բացի դրանից, պետք են տեխնիկական միջոցներ մարդկանց տարհանման համար: Ներկայումս տարհանման միջոցներ չունենք, զուտ մնում է փրկարարների մասնագիտական բարձր որակներին ապավինել»,- եզրափակեց Ցոլակյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով