tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 30-ին Ժնևում նիստ կգումարի, որի ժամանակ կորոշվի՝ պետք է արդյոք միջազգային արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարել՝ 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, թե ոչ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի կենտրոնակայանը:
«Հանձնաժողովը խորհրդատվություն կներկայացնի ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին, թե արդյոք այդ համաճարակի բռնկումն արտակարգ իրավիճակ է, որը կարող է միջազգային մտահոգության պատճառ դառնալ, թե ոչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: Վարակն ախտորոշվել է Ուհանից ժամանակ չինացի զբոսաշրջիկի մոտ:
Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված վիրուսով հիվանդացության դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում:
ԼՐԱՀՈՍ
21:21 • 29/01
Աստրախանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 81-ամյա հայուհի է մահացել
21:18 • 29/01
Պաղեստինյան պետության ստեղծման հարցը կմնա անորոշ. Կարեն Վերանյանը` Թրամփի` «Խաղաղության ծրագրի» մասին