hetq.am։ Վայոց ձորի մարզպետարանը այս անգամ որոշել է Արենի խոշորացված համայնքի ավագանու որոշումը անվավեր ճանաչել, որով համայնքը ճանաչվում է էկո-տնտեսական տարածք:
Մարզպետարանն այդ պահանջով դիմել է վարչական դատարան, իսկ դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ:
Նշենք, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանին դեռևս մայիսի 6-ին որոշում է կայացրել, ըստ որի՝ համայնքը ճանաչվել է էկո-տնտեսական տարածք: Ավագանին որոշէլ է «այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները»: Որոշումն ընդունվել էր 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Ավագանու որոշման հիմք էր հանդիսացել համայնքի բնակիչների կողմից կազմակերպված հանրագիր-ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գրություն էր ուղարկել մարզպետին, որով խնդրել էր դիմել բոլոր ինքնակառավարման մարմիններին՝ առաջարկելով նրանց վերացնել համայնքներում հանքարդյունաբերությունն արգելելու որոշումները։
Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել էր «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019թ. մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։ Արդյունքում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, ինչը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։
Դրանից հետո մարզպետարանը դիմել է դատարան՝ դատական կարգով ավագանու որոշումն անվավեր ճանաչելու համար:
Շարունակությունը՝ hetq.am-ում