armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանին այսօր առավոտյան տեղափոխել էին Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտման։
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 25-ին Քոչարյանը կրկին ընթացիկ բուժզննման համար գնացել էր նույն բժշկական կենտրոն։