Հայաստանում տաղանդավոր մասնագետներ կան, ովքեր կան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց են գրանցել․ Ալեքսիս Օհանյան |lragir.am|

lragir.am: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան: Օհանյանը Երևանում մասնակցելու է «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհամբերությամբ սպասում է համաժողովին մասնակցությանը:

«Այն կարևոր խոշոր միջոցառում է, որն անցկացվում է Երևանում: Աշխարհի շատ երկրներից գալիս են Հայաստան հենց այս միջոցառմանը մասնակցելու համար»,-ասաց Ալեքսիս Օհանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նրա առաջիկա ծրագրերով՝ կապված Հայաստանի հետ: Ի պատասխան լրագրողների հարցին՝ Ալեքսիս Օհանյանը նշեց, որ համաժողովին ծանոթանալու է համագործակցության հնարավորություններին: Նա ընդգծեց, որ Հայաստանում տաղանդավոր մասնագետներ կան, ովքեր կան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց են գրանցել, ինչը ողջունելի է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ալեքսիս Օհանյանի դուրսը խոսում է հայերեն:

«Ոչ, ես ինքս եմ դժվարությամբ խոսում, գիտեմ մի քանի բառ միայն. «շնորհակալ եմ», «չէ», «այո»…շատ եմ ափսոսում, որ չեմ հասցրել ավելի լավ իմանալ»,-ասաց նա: Այն հարցին, թե երբ է Ալեքսիս Օհանյանը պլանավորում Հայաստան գալ իր ընտանիքի հետ, նա նշեց, որ իր կինը շատ հագեցած օրակարգ ունի, բայց հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին կկազմակերպեն:

Համաժողովին մասնակցելուց զատ, մայրաքաղաքում նախատեսված է նաև նրա՝ «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով