ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան. Զախարովա |24news.am|

24news.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությամբ, մտադիր են այցելել տարածաշրջան, որպեսզի ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակեն: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի փոխանցմամբ այդ ժամկետները դեռ ճշտվում են, և ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի պատասխանել ԼՂ հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների մասին հարցին և նշել է.

«Երկրների միջև ուղիղ բանակցությունների մասին կհայտարարեն այդ երկրների ներկայացուցիչները»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով