Կոռեկտ օպտիմալացում է լինելու, կրկնվող վարչությունները, աշխատանքները չեն լինելու. Ֆ. Ցոլակյան |tert.am|

tert.am։ Այս տարի հրդեհների քանակն աննախադեպ էր: Այս մասին այսօր իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նշեց, որ այս տարվա ընթացքում հրդեհների քանակը կազմել է 8 հազարից ավելի, իսկ անցած տարի եղել է 5 հազարից ավելի, այսինքն` 3331-ով աճ է եղել: Նախարարը նշեց, որ առաջին 9 ամսվա ընթացքում 1 միլիոնից ավելի զանգ է գրանցվել, որը նույնպես բարձր ցուցանիշ է:

«Այս տարի հաջողվել է նախորդ տարիների կուտակված վառելիքի պարտքը մարել, փրկարար ծառայողների համազգեստների հարցը վերջնականապես լուծվել է, և երրորդ տեսակ համազգեստ ենք ձեռք բերելու առանց նոր ֆինանսական միջոցների: Սա երևի միակ տարին է, որ մենք չենք ունենա փչացած մեքենա, բոլոր մեքենաները ծառայության մեջ են գտնվում»,-ասաց նա:

Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը հրշեջ փրկարարների աշխատավարձը բարձրացնելու համար և նշեց, որ շարքային հրշեջներինը հիսուն տոկոսից ավելի կբարձրանա, բայց ամենավերին օղակում հինգ տոկոսից ավելի չի բարձրանա:

«Աշխատանք տարվում է, որ կարողանանք հրշեջների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանք իրականացնել: Չեմ կարող ասել՝ ինչպես է արվելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքը տարվում է, որ ավելի էժան գներով կարողանան ձեռք բերել բնակարան, և որոշ փրկարարներ էլ պարգևատրման եղանակով ստանան բնակարան»,-ասաց նա և նշեց, որ այս մասին առաջին անգամ է հայտարարում, և ԱԻՆ-ում ևս առաջին անգամ են լսում: Նա նշեց, որ կոռեկտ օպտիմալացում է լինելու, կրկնվող վարչությունները, աշխատանքները չեն լինելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով