«Սիստեմա» ԲՖԿ-ն առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին ներառել Տնօրենների խորհրդի կազմում |aysor.am|

aysor.am։ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքից։

Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։

Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով