Աստղ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նկատել է, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա․
1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:
Ստացվում է, որ Արթուր Վանեցյանը 1997-1999 թվականներին միաժամանակ և՛ ծառայել է ՀՀ զինված ուժերում, և՛ սովորել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։
Հաշվի առնելով, որ նման իրավիճակը կարող է հրապարակված կենսագրությունում առկա վրիպակի արդյունք լինել, այն ստուգեցինք և՛ ԱԱԾ կայքում, և՛ կառավարության կայքում։ Երկու տեղում էլ հրապարակված էր նույն բովանդակությունը, իսկ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանում ընդհանրապես առկա չեն կրթության տարեթվերը։