Ջերմուկցիները դադարեցնում են ակցիան՝ սպասելով կառավարության արձագանքին |shantnews.am|

shantnews.am։ Ջերմուկցիներն այսօր առավոտից գործադուլ ու դասադուլ են անում՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ամուլսարի շահագործման դեմ: Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ իր ֆեյսբուքյան էջում դասադուլի կամ գործադուլի կոչ երբեք չի եղել, ամեն ինչ թողել են ինքնաբուխ լինի, սակայն այսօրվա ակցիան ապացուցեց՝ Ամուլսարի հարցում Ջերմուկի բնակչության մեջ կա այն պատկերացումը, որ կարող են ինքնակազմակերպվել և ընտանիքներով դուրս գալ փողոց:

«Մեկ տարուց ավել է՝ Ամուլսարի համար պայքար կա, ընտրել ենք խաղաղ ձևը, բայց չենք արել խաղաղ այլ գործողություններ, մտածել ենք՝ կառավարությանը ժամանակ տալ, բայց արդեն երկրորդ ձմեռն է գալիս՝ բնակիչները դրսում են: Ուզում եմ հասկանալ՝ պատրա՞ստ ենք Ամուլսարի համար շարունակել պայքարը»,- դիմելով հավաքվածներին՝ հարց ուղղեց Բունիաթյանը:

Ակցիայի մասնակիցները դրական արձագանքեցին: Բունիաթյանն ընդգծեց՝ Ամուլսարը հայրենիք է ու միայն իրենցը չէ, նորմալ է, որ տարբեր բնակավայրերում պիտի ակցիաներ լինեն, այդ ակցիաներն իրենք ողջունում են, բայց ասում ենք՝ եթե դրանք դադարեն խաղաղ բնույթ կրել, իրենք այդ հարցում կապ չունեն, նման պահվածքը չեն ողջունում:
«Մենք պետք է լինենք ժողովրդավարություն կրողները, իսկ նման երկրներում ամեն ինչ լուծվում է խաղաղ, կառավարության ու ժողովրդի երկխոսության արդյունքում:

Մենք չենք ուզում շարունակել ակցիաները, սա թող լինի ապացույցը, որ Ջերմուկի ողջ բնակչությունն է կանգնած, ու նրանք մեր կառավարությանը զգուշացում են տալիս՝ տեսեք, մենք կարող ենք դասադուլներ, գործադուլներ անել, փակել փողոցներ, միջոցներ կիրառել, որոնցով իրենք իշխանության են եկել, բայց էլի ժամանակ ենք տալիս, որ այս հարցը լուծում ստանա: Այս պահին սպասում ենք, որ կառավարությունը լեգիտիմացնի մեր որոշումը»,- հայտարարեց նա:

Բունիաթյանը կոչ արեց դադարեցնել դասադուլը և գործադուլը, նշեց՝ պիտի սպասեն կառավարության կողմից հստակ մեսիջների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով