Հայտնի է՝ ով կքննի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդության մերժման որոշման դեմ, մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանության կողմն ամբողջովին միացել էր ներկայացված միջնորդությանը, իսկ մեղադրող և տուժող կողմերը առարկել էին դրա դեմ։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշել էր մերժել միջնորդությունը: Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ գործը դատավոր Արղամանյանին է մակագրվել սեպտեմբերի 25-ին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով