aysor.am: «Սանիտեքի» աշխատակիցները «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ նստացույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում:
«Նստացույցը սկսված է: Պահանջում ենք միայն պարոն Փաշինյանին, այլ մարդ չգա: Անժամկետ նստացույց ենք անելու մինչև Փաշինյանը իջնի և ասի՝ «ձեր գումարը փոխանցված է, գնացեք ստացեք այսինչ տեղից»», – ասաց Աղեկյանը:
Նա ավելացրեց՝ իրենց չի հետաքրքրում, թե «Սանիտեքն» ու քաղաքապետարանն ինչ մցրակցություն ու կռիվ ունեն, իրենք պահանջում են վճարել աշխատավարձերը:
Նշենք, որ ընկերության աշխատակիցները պահանջում են վճարել օգոստոս ամսվա աշխատավարձերը: Այս ժամանակահատվածի համար 930 աշխատակցի աշխատավարձի գումարը կազմում է 132 միլիոն դրամ: