«Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումարներ։ Սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ նրա գործողություններից տուժել են այլ անձինք ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Կումայրիի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով