ermenihaber.am։ Թուրքիայի Ադանա քաղաքում՝ դեպի Քոզան (Սիս) գնացող ճանապարհին, հարձակման է ենթարկվել ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումներին տեղափոխող ավտոբուսը։
Ադանայի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհեր չկան, բայց կան վիրավորներ: Ըստ նահանգապետի հայտնած տեղեկությունների՝ վիրավորվել է 1 ոստիկան և 4 քաղաքացիական անձ։
Պայթյունից հետո դեպքի վայր են մեկնել մեծ թվով անվտանգության ուժեր և շտապ օգնության մեքենաներ։