Արդարադատության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և պատիվ համարել նման փորձառու գործընկերոջ հետ համագործակցելը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու առանցքային նշանակություն ունեցող՝ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Հակակոռուպցիոն և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների նախագծերը պատրաստ են, առաջիկայում կհաստատվեն Կառավարության կողմից և կմտնեն գործնական փուլ:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով