shantnews.am: Թուրքիայի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից տրված պաշտոնական ընթրիքին հրաժարվել է նստել այն սեղանի շուրջ, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոստի նախագահ Աբդել-Ֆաթահ Էլ-Սիսսին են նստած եղել, հայտնել է dailysabah.com-ը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո ակնկալվում էր, որ Էրդողանը Թրամփի հետ նույն սեղանի շուրջ կլիներ, բայց Էլ-Սիսսիի ներկայության պատճառով նա և իր պատվիրակությունը նստել են ճաշելու մեկ այլ սեղանի շուրջ: Նախկինում Թրամփը Էլ-Սիսսիին անվանել էր «սիրված դիկտատոր»:
Էրդողանը նախկինում նաև կոչ էր անում ՄԱԿ-ին Եգիպտոսի առաջին և միակ ժողովրդավարական ձևով ընտրված նախագահ Մուհամմեդ Մորսիի մահվան կապակցությամբ պաշտոնական հետաքննություն սկսել:
«Նրանք չնչին միջամտություն չեն կատարել, այն բանից հետո, երբ նախագահը ավելի քան 20 րոպե տանջվել է: Նրա ընտանիքի անդամներին չեն փոխանցվել իր մասունքները և թույլ չի տրվել, որ նա իր կամքով թաղվի իր հայրենի քաղաքում»,- ասել է Էրդողանը՝ մեղադրելով Աբդել Ֆաթթահ էլ-Սիսսիին ՝ Մորսիի մահվան համար:
«Սիսսին բռնակալ է, ոչ թե դեմոկրատ»,- ասել է Էրդողանը և ավելացրել. որ թույլ չեն տալու, որ Մորսիի մահը մոռացվի:
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կօգտագործի միջազգային իրավունքի սահմաններում առկա ցանկացած ռեսուրս, որպեսզի պարզություն մտցնի Մորսիի մահվան հարցում: