Թրամփը մտադիր է Սիրիայի արևելքում 200 հոգուց բաղկացած ամերիկյան զորակազմ թողնել. NYT |tert.am|

tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայի արևելքում 200 հոգուց բաղկացած ամերիկյան զորակազմ թողնել, գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել հատուկ նշանակության զորքերին: Նրանք կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաև «կարգելափակեն ռուսական ուժերի և սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ: Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկացի զինվորականները կօգնեն քրդերին պահպանել վերահսկողությունն այդ շրջանների նկատմամբ:

Հոդվածում նշվում է, որ ամերիկյան ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի և Իրաքի միջև սահմանի մոտ: Աղբյուրների խոսքով՝ այդ հնարավորությունն արդեն քննարկել են ԱՄՆ պաշտոնյաները։ Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփն ավելի վաղ արդեն բազմիցս փոխել է Սիրիայի հարցով իր ծրագրերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով