Սոչիում այսօր կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր կհանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու զարգացումները Սիրիայի հյուսիսում։

Վաշինգտոնի միջնորդությամբ հաստատված հնգօրյա զինադադարը ավարտվում է այսօր։ Անկարան Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների արդյունքում փորձում է ստեղծել 120-կիլոմետրանոց «անվտանգության գոտի», որտեղ ակնկալում է բնակեցնել Թուրքիայում ապաստան գտած 2 միլիոն սիրիացի փախստականներին։

Կրեմլի կայքում նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու Սոչիում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով