Վահե Էնֆիաջյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են վիզաների տրամադրմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի ամրապնդմանը, խորացնել համագործակցությունը հնարավոր այն բոլոր ուղղություններով, որոնք կլինեն ի նպաստ միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Վահե Էնֆիաջյանը կարևորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը՝ արժևորելով Հայաստանի և Չինաստանի միջև առկա զարգացման հեռանկարները: Նա նշել է, որ փոխգործակցային և դիվանագիտական հարաբերությունների հաստատման շնորհիվ հնարավոր է պետությունների միջև ձևավորել փոխըմբռնման և գործակցության նոր հարթակներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ և դյուրին ընթացակարգերի ձևավորման հարցերը:

Կողմերն ընդգծել են երկու բարեկամ ժողովուրդների միջև ձևավորած բարիդրացիական հարաբերությունները և հետագա համագործակցության հնարավորության մեծ ներուժը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով