pastinfo.am: ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դադարեցնելու համար արևմուտքի երկրները հայտարարել են, որ դադարեցնում են սպառազինության մատակարարումը Թուրքիային:
Ըստ թուրքական աղբյուրի տեղեկությունների` եվրոպական երկրները դադարեցրել են զենքի վաճառքը Թուրքիային և ռազմատեխնիկական աջակցություն են ցույց տալիս Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG):
Նշվում է, որ Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Բելգիան, Շվեդիան, Ավստրիան, ինչպես նաև Իսրայելը և ԱՄՆ-ն վերջին սերնդի զենք-զինամթերք են մատակարարում քուրդ զինյալներին:
Երկրներ, որոնք դադարեցրել են զենքի վաճառը Թուրքիային`
Մեծ Բրիտանիա
Գերմանիա
Ֆրանսիա
Երկրներ, որոնք կասեցրել են զենքի վաճառքը Թուրքիային`
Իտալիա
Կանադա
Շվեդիա
Հոլանդիա
Նորվեգիա
Ֆինլանդիա
Չեխիա
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` Արևմուտքը Սիրիայի զինյալ քրդերին մատակարարել է ներքոնշյալ զինատեսակները.
ԱՄՆ- «Javelin» հակատանկային հրթիռային համալիր, «Law» հակատանկային հրթիռային համալիր, «TOW» հրթիռ, M4 ինքնաձիգ, փոքր անօդաչու թռչող սարքեր, «Guardian» զրահապատ մեքենաներ, նռնականետեր, «M-14», «M-16» ավտոմատ գրոհային միազարկ հրացաններ, «Humvee» զրահապատ մեքենաներ և ականանետեր:
Գերմանիա- գնդացիրներ, հետևակային հրացաններ, «MILAN» հակատանկային հրթիռներ
Անգլիա- նռնականետեր, հարձակողական զենքեր
Իտալիա- «Benelli B76» տեսակի ատրճանակներ, հետևակայաին հրացաններ, հակահետևակային ականներ
Շվեդիա- «LAW» նռնականետեր
Ավստրիա-«Glock» ատրճանակներ
Իսրայել- «Uzi» տիպի ատրճանակներ
Բելգիա- «Browning Hi-Power» տիպի ատրճանակներ
Կանադա – զրահապատ մեքենաներ