Նախարարը հերքում է, որ նախկինում աշխատել է «Լիդիան Արմենիա»-ի համար |lragir.am|

lragir.am: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հերքում է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի այն պնդումները, թե Էրիկ Գրիգորյանը նախկինում աշխատել է «Լիդիան Արմենիա»-ի համար։

«Միգուցե նա միայն այն մասով է ճիշտ ասել, որ ես եզակի անձանցից մեկն եմ, ով ծրագիրը շատ լավ գիտի։ Ավելի քան տասը տարի ես տեղյակ եմ ծրագրից, ամենասկզբից ինչպես է սկսվել ու ինչպես է ընթանում։ Իսկ մյուս հարցը, որ աշխատել եմ իրենց հետ, երբևիցե ես իմ կյանքում որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել, չնայած վերջին տասը տարիների ընթացքում շատ առաջարկներ եմ ստացել՝ շատ մեծ հանարավորություններով ու աշխատավարձով»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Էրիկ Գրիգորյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով