Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը. Թրամփ |tert.am|

tert.am։ Թուրքիան «լիակատար դադարի» է վերադարձել Սիրիայի տարածքում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է The Guardian-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմը վերականգնվել է՝ չնայած ուրբաթ տեղի ունեցած հրադադարի խախտումներին:

«Այսօր առավոտյան կրակել են դիպուկահարները, ականանետային կրակ է բացվել: Այն արագ վերացվել է: Եվ նրանք վերադարձել են լիակատար դադարի»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով