lragir.am։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը թուրքական իշխանությունների կողմից Հայոց պատրիարքի ընտրությունները տարբեր պատճառներով խափանելը համարել է կրոնի ազատության խախտում։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Սահմանադրական դատարանը ուսումնասիրել է Հայոց պատրիարքի ընտրության համար կազմված նախաձեռնող խմբի հայցադիմումը եւ բավարարել այն՝ որոշելով, որ խախտվել է Թուրքիայի Սահմանադրության 24–րդ հոդվածը, այսինքն կրոնական ազատության խախտում է տեղի ունեցել։