Պետական դավաճանության մեղադրանքով Ադրբեջանում լրագրող է ձերբակալվել |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Xeberman.com և Press.az.com կայքերի հիմնադիր և գլխավոր խմբագիր Պոլադ Ասլանովի նկատմամբ` հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Նա ձերբակալվել է, հայտնում է «Интерфакс»-ը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ասլանովը բազմիցս գաղտնի հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի տարածքից դուրս, համագործակցել է արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և դրա դիմաց ստացել վարձատրություն։

«Կատարելով օտարերկրյա հետախուզական ծառայությունների առաջադրանքները, Ասլանովը նրանց հետ կիսվել է գաղտնի տեղեկություններով, որոնք սպառնում են Ադրբեջանի պետական անվտանգությանն ու պաշտպանությանը։

Նա նաև պայմանավորվել է հրապարակել հակակոռուպցիոն նյութեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում», – հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով