Սիրիայում ֆոսֆորով զինամթերք կիրառելու համար քրդերը մեղադրել են Թուրքիային |aysor.am|

aysor.am։ «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» (SDC) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդն ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում գործողության ժամանակ կիրառել է ֆոսֆոր պարունակող զինամթերք, հայտնում է Rudaw-ն:

Ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով:

«Նրանք (Թուրքիան) խաղաղ բնակչության դեմ գործածել են ֆոսֆոր քիմիական գազ։ Մենք չենք կարող փորձաքննություն անցկացնել, քանի որ քրդերը նման հնարավորություն չունեն», – գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:

Նրա խոսքով՝ թուրքական օպերացիայի հետևանքով 300 հազար մարդիկ լքել են իրենց տները, 250 մարդ, այդ թվում մեծ թվով երեխաներ, զոհվել են, ևս 300 մարդ անհետ կորած է համարվում։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով