Սիրիայի հյուսիս-արևելքում 176.000 խաղաղ բնակիչ տեղահան է եղել․ ՄԱԿ |ermenihaber.am|

ermenihaber.am: ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով տեղահան եղած բնակչության մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Թուրքիայի ռազմագործողությունների մեկնարկից սկսած 80.000 երեխա և 176.000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից տեղափոխվել են Իրաք, նրանց մեծամասնությունը եղել է Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանից:

Թուրքական զինուժի ռազմագործողությունից վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով խնդիրներ են ստեղծվել 4 հիվանդանոցներում: Դյուժարիկը նկատել է տվել, որ այդ տեղահանված ընտանիքները ձմռանը կարող են դժվար կացության մեջ հայտնվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով