aysor.am: Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն, քննարկել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը՝ Մոսկվայի և Անկարայի պայմանավորվածություններից հետո:
«Այս հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, Աստանայի գործընթացը և Սիրիայի սահմանադրական կոմիտեի լիագումար նիստը, ինչպես նաև հետաքրքրության այլ թեմաներ», – ասված է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Նախարարների հանդիպումը կայացել է Բաքվում` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի բանակցություններից երկու օր անց: