Դամասկոսը դեմ է իր տարածքների բռնագրավմանը՝ ցանկացած պատրվակով. Բաշար Ասադ |tert.am|

tert.am։ Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքները, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ասադը Պուտինին ասել է, որ Դամասկոսը դեմ է իր տարածքների բռնագրավմանը՝ ցանկացած պատրվակով, և նրանք, ովքեր հետապնդում են անջատողական նպատակներ, պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար:

Սիրիայի նախագահը նաև հայտարարել է փախստականներին Սիրիա վերադարձնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ Դամասկոսը կշարունակի պայքարը ահաբեկչության և օկուպացիայի դեմ Սիրիայի ամբողջ տարածքում ՝ իրավական բոլոր եղանակներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով