ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հոկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ մշակել են ուսուցիչների որակավորման շրջանակի և մասնագիտական ստանդարտներին վերաբերող նախագծեր: Ըստ այդ նախագծերի կապահովվի ուսուցիչների աշախատավարձի թռիչքը:

«Որակավորումների շրջանակն ունենալու է չորս մակարդակ` սկսնակ ուսուցչից մինչև վարպետ ուսուցիչ: Աշխատավարձային քաղաքականության համաձայն` այն ուսուցիչը, որը կլինի չորրորդ սանդղակում խրախուսանքի կարժանանա»,-շեշտեց նախարարի տեղակալը:
Անափիոսյանը տեղեկացրեց, որ հունվարից կսահմանվի ուսուցչի նվազագույն երաշխավորված աշխատավարձ, որը կազմելու է 125 հազար դրամ:

«Թռիչքն այնպես ենք ապահովում, որ ուսուցիչներն անգամ կարողանան 400 հազար և ավելի աշխատավարձ ստանալ»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով