Նպատակը ոչ թե այդ հաստատությունները փակելն է, այլ դրանց սաներին ընտանիքներ ուղարկելը. Զարուհի Բաթոյան |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի  հարցին պատասխանելիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ գիշերօթիկների հետ կապված հարցը խեղաթյուրվում է։

Բաթոյանի պնդմամբ՝ իրենց նպատակը ոչ թե այդ հաստատությունները փակելն է, այլ դրանց սաներին ընտանիքներ ուղարկելը։ Նախարարը ասաց, որ իրենք անօթևան երեխաներին ընտանիքներ վերադարձնելու խնդիր են լուծում, քանի որ ոչ մի նման հաստատություն ընտանիքի դերը չի կարող վերցնել իր վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով